Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վստահված անձանց երկրորդ խմբին, որի՝ 2018-ի նախագահական ընտրություններին ինքնաառաջադրման օգտին ավելի քան 1.6 միլիոն ստորագրություն է հավաքվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ցուցակի առաջին կեսը գրանցվել է հունվարի 12-ին:
Ցուցակում ընդհանուր առմամբ 413 վստահված անձ է ներկայացված: 154 նոր վստահված անձանց զգալի մասը հայտնի մշակութային գործիչներն են, որոնց թվում են նաև Միխայիլ Գալուստյանը և Եվգենի Պետրոսյանը։