Բաքվի հեռուստատեսային աշտարակը սողանքի վտանգի առաջ է կանգնած: Ինչպես «ԱՊԱ»-ին է հայտնել Ադրբեջանի երկրաբանական հետախուզման ազգային ծառայության երկրաբանական պլանավորման արշավախմբի ղեկավար Ազիզ Գարալովը, սողանքային գոտում ակտիվացում է նկատվում: Նրա խոսքով՝ այս պահին մասնագետները շարունակում են ուսումնասիրել տարածքը: Որոշ հատվածներում ճաքերի լայնությունը 1մ 40սմ է հասնում:
Սողանքային գոտին աշտարակից 200-250 մետր հեռավորության վրա է գտնվում: Սողանքի պատճառ են հանդիսացել մթնոլորտային տեղումներն ու լանջի ուղղահայաց կտրվածքը շինարարական աշխատանքների ընթացում: Սողանքային գոտում ճաքերի լայնությունը գերազանցում է 1 մետրը, խորությունը 7 մետր է: