Քրդական զինված ջոկատներն Աֆրին քաղաքի մերձակայքում հակահարված են հասցրել թուրքական զորքերին և «Սիրիական ազատ բանակի» զինյալներին, հայտնում է Firat գործակալությունը՝ քրդական ուժերին հղումով: Նշվում է, որ, որ թուրքական ուժերը կորուստներ կրելով նահանջել են:
«Դեմոկրատական Սիրիայի ուժեր» կոալիցիայի տարածած հաղորդագրության համաձայն զոհվել է 24 թուրք զինվորական և վարձկան:
Քուրդ զինյալները հատուկ գործողություն են իրականացրել թուրքական զորքերի մեխանիկացված պարեկային խմբի դեմ Քուրդո բնակավայրի մոտ, ինչի արդյունքում զոհվել է 6 թուրք զինծառայող, ոչնչացվել է երկու մարտական ջիպ: