ԱՄՆ-ը կարող է դադարեցնել աջակցությունը Սիրիայի քրդերին

10:49     24 հունվարի, 2018

Պենտագոնը կդադարեցնի քրդական ինքնապաշտպանական ուժերի աջակցությունը, եթե վերջիններս Աֆրինում փորձեն այլ ռազմական գործողություն իրականացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի փոխարեն: Այս մասին Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Ադրիան Ռենկին-Գելոուեյը:

«Մենք ուսուցանում և օժանդակում ենք միայն այն ուժերին, որոնք պայքարում են ԻՊ դեմ: Պենտագոնը տեղում գործող ուժերին հրաման չի տալիս: Եթե ռազմական գործողության փորձ ձեռնարկվի, որն ուղղված չէ ԻՊ դեմ, նրանք կզրկվեն Վաշինգտոնի աջակցությունից», - հայտնել է նա:

Հիշեցնենք, հունվարի 20-ին Թուրքիան հայտարարեց սիրիական Աֆրինում քրդական զինված խմբերի դեմ «Ձինթենու ճյուղ» անունով ռազմական գործողություն սկսելու մասին:

 


© armedia.am