«Մեծ պարիսպ» կհայտնվի Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար տարածաշրջանում, հայտնում է China Daily պարբերականը՝ վկայակոչելով տարածաշրջանի նախագահ Շոքրաթ Զաքիրին:
5,7 հազար կիլոմետր պետական սահմանի ուժեղացման գաղափարը պետական պաշտոնյան բացատրել է «արտասահմանից ծայրահեղականության, անջատականության ևահաբեկչության ներթափանցումից պաշտպանությամբ»:
Նրա խոսքերով՝ Սինցզյանի իշխանություններն անվտանգության նպատակով կուժեղացնեն նաև վերահսկողությունը համացանցի նկատմամբ և կբարելավեն սահմանամերձ տարածքների ենթակառուցվածքը: