ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ռոչեսթեր քաղաքի Գեղարվեստի պատկերասրահում պահվող միջնադարյան հազվագյուտ հայկական ձեռագրի որոշ հատվածներ թվայնացվելու են՝ պատկերասրահի առցանց կատալոգում օգտագործվելու նպատակով:
«Ձեռագիրը ստեղծվել է 13-րդ դարում Գրիգոր Տարսոսացու կողմից: Թուրքիայում Հայոց ցեղասպանության տարիներին ձեռագրի հատվածները փոխանցվել են ձեռքից ձեռք, Գեղարվեստի պատկերասրահի հավաքածուում հայտնվել են 1950 թվականին», - նշում է տեղական Rochester.edu կայքը:
Նշվում է, որ Ռոչեսթերի համալսարանի լավագույն մասնագետներն արդեն սկսել են ձեռագրի թվայնացումը: