Լիբիական բենգազիում մզկիթի մոտ տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհվել է 33, վիրավորվել ավելի քան 70 մարդ, հայտնում է Al-Arabiya-ն:
Աղբյուրների հաղորդմամբ, պայթյուններից մեկի հետևանքով վիրավորվել է նաև լիբիական հակահետախուզության պետ Մահդի Ֆալահը:
Նշենք, որ առաջին պայթյունը տեղի է ունեցել Ալ-Սլեյմանի մզկիթի մոտ, երբ հավատացյալները պատարագից հետո դուրս էին գալիս մզկիթից, երկրորդ մեքենան պայթեցվել է փողոցի մյուս հատվածում 30 րոպե անց։