Թուրքիայում ավելի քան 90 մարդ է ձերբակալվել Սիրիայի հյուսիսում անցկացվող մարտական գործողությունների վերաբերյալ սոցցանցերում հաղորդագրություններ տարածելու համար, հայտնում է 1in.am-ը:
Ձերբակալվածների թվում են Իզմիր և Այդին քաղաքներում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության տարածաշրջանային ղեկավարները։ Թուրք ուժայինների վարկածով՝ ձերբակալվածները զբաղվել են Աֆրինում իրադարձությունների վերաբերյալ «ահաբեկչական քարոզչության տարածմամբ»։