Հունվարի 24-ը «քաղցր» տոն է` Էսկիմոյի միջազգային օրը(International Eskimo Pie Day): Այս օրը` 1922 թվականին ԱՄՆ Այովա նահանգի Օնավա քաղաքի քաղցրավենիքի խանութի սեփականատեր Քրիստիան Նելսոնը արտոնագրել է էսկիմո պաղպաղակը, հայտնում է Calend.ru.
Էսկիմոն փայտիկի վրա սերուցքային պաղպաղակ է՝ պատված շոկոլադե ջնարակով։ Ու թեև պատմության մեջ այն հիշատակվում է արդեն մի քանի հազար տարի (կա վարկած, որ դեռևս Հին Հռոմում Ներոն կայսրը իրեն թույլ էր տալիս վայելել այդ սառը դեսերտը), սակայն Էսկիմոյի օր է համարվում հենց հունվարի 24–ը։
Իհարկե, էսկիմոն միայն պաղպաղակ չէ, այն մանկության անհոգ օրերի, շատերի համար այն ամբողջ կյանքում պահպանած մանկության համի խորհրդանիշն է նաև։
Եվ, իհարկե, էսկիմոն ոչ միայն պաղպաղակ է, դա ամառային անհոգ օրերի խորհրդանիշն է, մանկության համը: Էսկիմոյի հանդեպ սերը շատերի մոտ պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում: