Գերմանացի մի խումբ քաղաքական գործիչներ երկրի իշխանությունների կոչ են արել՝ դադարեցնել զենքի մատակարարումը Թուրքիային այն բանից հետո, երբ վերջինս գերմանական «Լեոպարդ» տանկերն օգտագործել է քրդական դիրքերի դեմ, փոխանցում է BBC-ն:
Գերմանիայի իշխանությունները կարծում էին, որ դրանք օգտագործվելու են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, սակայն թուրքական գործողությունների կադրերն ուսումնասիրած փորձագետները համոզված են, որ տանկերն օգտագործվել են քրդերի դեմ:
Այսպիսով, գերմանացի քաղաքական գործիչները իշխանություններին հորդորել են Թուրքիային զենքի մատակարարման վերաբերյալ գործարքի մակարդակը չբարձրացնել: