Ջիբրալթարում մեկնարկել է Tradewise Chess Festival շախմատի միջազգային մրցաշարը (10 տուր), որին մասնակցում է 276 շախմատիստ: Հայաստանը ներկայացնում են ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը և Լիլիթ Մկրտչյանը, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:
Մեկնարկային տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց քիչ հայտնի շախմատիստուհի Անիտա Գարայի (Հունգարիա) հետ: Լիլիթ Մկրտչյանը հաղթեց Կազիմ Յիլմազին (Նորվեգիա):