Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է այն դեպքին, երբ Գերմանիայի Հաննովեր քաղաքի օդանավակայանում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք քրդերի և թուրքերի միջև: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Haberler» լրատվամիջոցին։
«Հապա բարեկամ Գերմանիային տեսեք: «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) կողմնակիցները մեր քաղաքացիներին ոտքով հարվածում են, իսկ Գերմանիայի ոստիկանությունը պարզապես կողքից դիտում է այդ ամենը: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Մինչև ո՞ւր է հասնելու այս ամենը: Մինչև հիմա կուլ տվեցինք, կուլ տվեցինք: Լսե՛ք, լավ սա ինչ իրավունք է: Եթե քեզ մոտ չի պահպանվում ուղևորի անվտանգությունը, էլ դու ինչ պետություն ես»,-ասել է Էրդողանը:
Նշենք, որ բախման պատճառ էր հանդիսացել այն, որ Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին շրջանում հունվարի 20-ին ռազմական օպերացիա էին սկսել: