ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցող ամենատարեց անձը 117 տարեկան Ֆարանգ Բաղդասարյանն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը՝ հրապարակելով Ֆարանգ տատի մասին պատմող տեսանյութ։
«Ուշագրավն այն է, որ Հայաստանում 20 ամենատարեց անձանցից ոչ մեկը ծերանոցում չի բնակվում։ Ընտանեկան ջերմությամբ լցնենք մեր մեծերի առօրյան. նրանք ոչ մի բան չեն խնայել մեզ համար։ Ընտանեկան ջերմությունը և հոգատարությունը երկարակեցության պայմաններից մեկն է»,- գրել է նա։