Այսօր՝ հունվարի 24-ին, ԵԽԽՎ ԵԺԿ խմբի նիստում ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է ԵԽԽՎ ԵԺԿ խմբի փոխնախագահ: Այս մասին հայտնում է Panorama.am-ը։
Նշվում է, որ Արփինե Հովհաննիսյանը ստացել է 30 ձայն։
Ավելի վաղ ԵԽԽՎ ԵԺԿ խմբակցությունում այսօր կայացած ընտրությունների արդյունքներով խմբի ղեկավար է ընտրվել ռումինացի Սեզար Ֆլորին Պրեդան: