Արցախի ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

20:31     24 հունվարի, 2018

 

Հունվարի 24-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին, փոխանցում է Artsakhpress-ը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում առկա իրավիճակը։ Արցախի ԱԳ նախարարը նշել է, որ սահմանին տիրող հարաբերական հանգստությունն ավելի շատ իրավիճակային բնույթ է կրում, ինչի վկայություն է այն փաստը, որ արդեն իսկ հունվարի սկզբից ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունեցել։

 Այս համատեքստում Մասիս Մայիլյանը դրական է գնահատել Կրակովում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման վերաբերյալ սկզբունքային համաձայնության ձեռքբերումը՝ հույս հայտնելով, որ պայմանավորվածությունների իրագործումը կբարձրացնի գրասենյակի մոնիթորինգային կարողությունները, քանի որ առանց միջադեպերի հետաքննության և դրանց կրկնության կանխարգելման մեխանիզմների ներդրման իրավիճակն ամեն պահի կարող է փոխվել։

 Կողմերն անդրադարձել են նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեությանն առնչվող մի շարք հարցերի։

 

 

 


© armedia.am