Մեքսիկայի Միչոական նահանգում մայրուղու վրա հայտնաբերվել է 300 սատկած շնաձուկ: Այս մասին հայտնում է երկրի միջավայրի պահպանությամբ զբաղվող տեղական դատախազությունը:
Ըստ նախնական տվյալների՝ շնաձկներին որսացել էին ապօրինի ճանապարհով: Մեխիկո տեղափոխելու ճանապարհին բեռնատարը հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով մեքենայի բեռնախցիկի դռները բացվել են, և շնաձկները թափվել են մայրուղու երթևեկելի հատվածի վրա:
Dice @PROFEPA_Mx que los 300 tiburones tirados en Michoacán no son de especies en riesgo ¿Y? pic.twitter.com/hzOmzlX9XV
— CUBONoticiasMX (@CUBONoticiasMX) 24 января 2018 г.