«Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության կին համանախագահն ու այլ կին պատագամավորներ ու կին քաղաքապետերը, ովքեր գտնվում են Թուրքիայի բանտերում կալանքի տակ, քրդական Աֆրինի գործողության դեմ հացադուլ են սկսել, հայտնում է NEWS.am-ը:
Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ կուսակցության կին համանախագահ Ֆիգիեն Յուքսեքդաղը, պատգամավոր Սեբահաթ Թունջելը և այլ կին գործիչներ բանտում եռօրյա հացադուլ են հայտարարել ընդդեմ Աֆրին զինված ներխուժման։
Նշվում է, որ հացադուլ հայտարարած քուրդ կանանց մեջ են Դիարբեքիրի քաղաքապետ Գյուլթան Քըշանաքը, Դերսիմի քաղաքապետ Նուրհայաթ Ալթունը, Դերսիմի նախկին քաղաքապետ Էդիպե Շահինը։