Թրամփն Էրդողանից պահանջել Է սահմանափակել ռազմական գործողությունները Սիրիայում

12:20     25 հունվարի, 2018

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում պահանջել Է, որ Անկարան սահմանափակի ռազմական գործողությունները սիրիական Աֆրինում: Այդ մասին ասված Է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, փոխանցում է «Արցախպրեսը»: 

«Նախագահ Թրամփը կոչ է արել Թուրքիային ապաէսկալացնելիրավիճակը, սահմանափակել ռազմական գործողությունը և խուսափել զոհերից խաղաղ բնակչության շրջանում»,- նշվում է հրապարակված հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Թրամփը Էրդողանից պահանջել է անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել Սիրիայում ամերիկյան և թուրքական ուժերի միջև հնարավոր բախումից խուսափելու համար:

Թրամփը անհանգստություն է հայտնել նաև ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչության և քաղաքացիների վերաբերյալ Թուրքիայում հնչող սուր հռետորաբանության մասով:


© armedia.am