ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում պահանջել Է, որ Անկարան սահմանափակի ռազմական գործողությունները սիրիական Աֆրինում: Այդ մասին ասված Է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, փոխանցում է «Արցախպրեսը»:
«Նախագահ Թրամփը կոչ է արել Թուրքիային ապաէսկալացնելիրավիճակը, սահմանափակել ռազմական գործողությունը և խուսափել զոհերից խաղաղ բնակչության շրջանում»,- նշվում է հրապարակված հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Թրամփը Էրդողանից պահանջել է անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել Սիրիայում ամերիկյան և թուրքական ուժերի միջև հնարավոր բախումից խուսափելու համար:
Թրամփը անհանգստություն է հայտնել նաև ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչության և քաղաքացիների վերաբերյալ Թուրքիայում հնչող սուր հռետորաբանության մասով: