ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան մինչև փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում: APA-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ռուսական կողմի համանախագահ Իգոր Պոպովը: Նրա խոսքով, համաձայն Կրակովում հունվարի 18-ին տեղի ունեցած Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքների, համանախագահները ծրագրում են հերթական անգամ տարածաշրջան այցելել մինչև փետրվարի 10-ը:
Պոպովը նշել է, որ այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր ուղիները: