Հյուսիսկորեական խնդիրն ամենաանհետաձգելի խնդիրն է միջազգային անվտանգության և կայունության համար, հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը սենատում կայացած լսումների ժամանակ;
Նա ընդգծել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային կարգավիճակի ճանաչումը կհանգեցնի միջուկային զենքի չտարածման համակարգի փլուզման: Քիսինջերի կարծիքով նման պարագայում Հարավային Կորեան և Ճապոնիան ևս կցանկանա սեփական միջուկային զինանոցը ստեղծել:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Չինաստանի առաջարկին՝ տարածաշրջանում ԱՄՆ զորավարժությունները կրճատելու միջոցով հասնել ԿԺԴՀ միջուկային փորձարկումների սահմանափակմանը, ապա Քիսինջերի կարծիքով, դա կարող է հանգեցնել ԱՄՆ ռազմական դաշինքների քայքայման:
Քիսինջերն ընդգծել է, որ միջազգային հանրության հիմնական խնդիրը պետք է դառնա Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը: