Սպիտակ տունը Կոնգրեսին կներկայացնի միգրացիոն օրենսդրության փոխզիջումային տարբերակը, որը հնարավորություն կտա ամերիկյան քաղաքացիություն ստանալու 1,8 միլիոն մարդու, ովքեր անօրինականորեն ԱՄՆ են ժամանել՝ լինելով անչափահասներ, գրում Է The Hill-ը:
Նշվում է, որ այդ մարդիկ կկարողանան ամերիկյան քաղաքացիություն ստանալ 10 -12 տարի անց, եթե նրանք խնդիրներ չունենան օրենքի հետ:
Այս զիջման փոխարեն նախագահ Դոնալդ Թրամփը կպահանջի համաձայնեցնել Մեքսիկայի հետ սահմանին պարսպի կառուցման համար 25 միլիարդ դոլարի տրամադրումը և փոփոխությունները միգրացիոն քաղաքականության մեջ: