Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինին՝ Միրյան քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած հրդեհի ցավալի դեպքի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:
Ինչպես փոխանցում է Նախագահի մամուլի ծառայությունը, Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել նախագահ Մուն Ջե Ինին, Կորեայի Հանրապետության ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։