Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ կազմակերպվող միջոցառումների ժամանակացույց

02:29     27 հունվարի, 2018

Արարատյան Հայրապետական թեմը ներկայացնում է Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ կազմակերպվող միջոցառումների ժամանակացույցը։

Հունվարի 27-ին՝ ժամը 10:00-ին Ս. Պատարագ` Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում:

* Ս. Սարգսի մասունքակիր Աջը կբերվի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի:

* Ս. Սարգիս եկեղեցում արտագրված 17-րդ դարի Ավետարանը կբերվի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի:

* Ս. Պատարագի ավարտին կկատարվի զինվորների օրհնության կարգ  Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:

Ժամը 11:00–ին Ս. Պատարագ`

Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում:
Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցում:
Ս. Պատարագի ավարտին կկատարվի զինվորների ու երիտասարդների օրհնության կարգ:

Ժամը 13:00-ին Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու բակում Ս. Պատարագից հետո տեղի կունենա տոնական համերգ։
Ժամը 14:30-ին քայլերթ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց դեպի Երևանի Սիրահարների այգի:
Ժամը 16:00-ին՝տոնական համերգ Սիրահարների այգում:

Հունվարի 28-ին՝ ժամը 13:00-ին Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաների մասնակցությամբ կկազմակերպվի տոնական միջոցառում:


© armedia.am