Արարատյան Հայրապետական թեմը ներկայացնում է Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ կազմակերպվող միջոցառումների ժամանակացույցը։
Հունվարի 27-ին՝ ժամը 10:00-ին Ս. Պատարագ` Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում:
* Ս. Սարգսի մասունքակիր Աջը կբերվի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի:
* Ս. Սարգիս եկեղեցում արտագրված 17-րդ դարի Ավետարանը կբերվի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի:
* Ս. Պատարագի ավարտին կկատարվի զինվորների օրհնության կարգ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:
Ժամը 11:00–ին Ս. Պատարագ`
Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում:
Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցում:
Ս. Պատարագի ավարտին կկատարվի զինվորների ու երիտասարդների օրհնության կարգ:
Ժամը 13:00-ին Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու բակում Ս. Պատարագից հետո տեղի կունենա տոնական համերգ։
Ժամը 14:30-ին քայլերթ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց դեպի Երևանի Սիրահարների այգի:
Ժամը 16:00-ին՝տոնական համերգ Սիրահարների այգում:
Հունվարի 28-ին՝ ժամը 13:00-ին Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաների մասնակցությամբ կկազմակերպվի տոնական միջոցառում: