Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի նկատմամբ տնային կալանք է սահմանվել՝ 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածի համար:
«Ինտերֆաքս»-ը գրում է, որ նման որոշում է կայացրել Կիևի Վերաքննիչ դատարանը: Այդպիսով, դատարանը մասնակիորեն բավարարել է Ուկրաինայի Գլխավոր դատախազության միջնորդությունը:
Իր հերթին Սահակաշվիլին հայտարարել է, որ ինքն ու իր կողմնակիցները կշարունակեն երթերը՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին պաշտոնից հեռացնելու համար: Նա վստահեցրել է, թե իշխանությունները չեն ցանկանում, որ ինքը տեղաշարժվի երկրով, հայտնվի ուկրաինական հեռուստաալիքների երեկոյան եթերներում: