Բրիտանացի լրագրող և հեռուստահաղորդավար Պիրս Մորգանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվիրել է «Արսենալի» 45 համարի խաղաշապիկ` առաջարկելով նրան դառնալ թիմի հաջորդ գլխավոր մարզիչը: Այս մասին Մորգանը հայտնում է Twitter-ի իր էջում։
Հայտնի լրագրողը նման առաջարկությամբ է հանդես եկել նախագահի հետ հարցազրույցի ժամանակ:
«Համաշխարհային էքսկլյուզիվ… Այն պահը, երբ ես նախագահ Թրամփին հրավիրում եմ դառնալ «Արսենալի» նոր մարզիչը, քանի որ նա պաշտպանական ամուր պատ է կազմում, հարձակողական փիլիսոփայության կողմնակից է և ձգտում է ցանկացած գնով մեծ տիտղոսներ նվաճել»,- գրել է Մորգանը:
Նրա խոսքով` Դոնալդ Թրամփի պատասխանը հնարավոր կլինի լսել իր շոուի առաջիկա թողարկման ժամանակ:
Նշենք, որ լոնդոնյան «Արսենալ» ակումբի կազմում է վերջերս ընդգրկվել հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։