Թուրքիայում հայտնվել են Զիկա վիրուսը փոխանցող մոծակներ, հայտնում է Ռոսպոտրեբնադզորը:
«Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով, Արդվին, Ռիզե, Տրաբզոն նահանգների առափնյա տարածքներում կան Զիկա տենդը փոխանցող մոծակներ», - ասվում է ռուսական գերատեսչության տարածած հաղորդագրությունում:
Չի բացառվում, որ մոծակներն առաջիկայում հայտնվեն նաև երկրի կենտրոնական շրջաններում և Սև ծովի հյուսիսային ափում: