Բրունո Մարսի կատարմամբ That’s What I Like ստեղծագործությունը «Գրեմմի» մրցանակ է նվաճել «Տարվա լավագույն երգ» անվանակարգում։ Այն դարձել է երեկոյի ընթացքում երգչի 4-րդ մրցանակը. Մրունո Մարսը հաղթել է նաև «Լավագույն R&B երգ», «Լավագույն R&B կատարում» և «Լավագույն R&B ալբոմ» անվանակարգերում:
Բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանն իր Shape of You երգով «Գրեմմի» է ստացել «Լավագույն սոլո փոփ-կատարում» անվանակարգում։
«Գրեմմի» են ստացել նաև կոմպոզիտոր Ջասթին Գուրվիցը «Լա-լա լենդ» ֆիլմի համար գրած երաժշտության համար, Շակիրան՝ լատինաամերիկյան երաժշտության լավագույն ալբոմի համար, ռեփեր Քենդրիկ Լամարը՝ լավագույն երաժշտական վիդեոյի համար:
60-րդ «Գրեմմի» մրցանակաբաշխությունը վերջին 15 տարում առաջին անգամ անցկացվել է Նյու Յորքում։