Աշխատանքային այցով Լատվիայում գտնվող դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հանդիպումներ է ունեցել Լատվիայի Սաեյմայի (խորհրդարան) խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, մասնավորապես՝ «Կանաչների և գյուղացիների միություն» խմբակցության ղեկավար Ավգուստս Բրիգմանիսի, «Համաձայնություն» խմբակցության ղեկավար Յանիս Ուրբանովիչի, «Լատվիական տարածաշրջանային միություն» խմբակցության ղեկավար Նելյա Կլեյնբերգայի, «Միություն» խմբակցության ղեկավար Հոսամս Աբու Մերիի, նույն խմբակցության ղեկավարի տեղակալ Ինթս Դայդերիսի, «Ազգային միություն, ամենը Լատվիայի համար, հայրենի հողի և ազատության համար» (Լատվիա ազգային անկախության շարժում) խմբակցության պատգամավոր Էդվինս Շնիորեի հետ։ Այս մասին ասվում է ԱԳՆ պաշտոնական կայքում:
Հանդիպումների ընթացքում դեսպան Մկրտչյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ կոչ անելով մոտ ապագայում վավերացնել այն Լատվիայի խորհրդարանի կողմից:
Դեսպան Մկրտչյանը Լատվիայի օրենսդիր մարմնի պատգամավորների հետ հանդիպումների ընթացքում վերջիններիս ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնությունները, քննարկվել են երկու երկրների միջև խորհրդարանական դիվանագիտությունն առաջ մղելուն ուղղված քայլերը, անդրադարձ է կատարվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը։
Հանդիպումների ընթացքում դեսպան Մկրտչյանը զրուցակիցներին ներկայացրել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: