ԱՄՆ իշխանությունները քննարկում են երկրի ներսում պաշտպանված, գերարագ 5G բջջային ցանց ստեղծելու հնարավորությունը՝ Չինաստանից հնարավոր կիբեր վտանգը կանխելու համար, փոխանցում է News.am-ը:
Մասնավորապես, ԱՄՆ կառավարությունում պնդում են. «Չինաստանը գրավել է գերիշխող դիրքը ցանցային ենթակառուցվածքների արտադրության և կառավարման ոլորտում, և նման ցանց ստեղծելուց հրաժարվելը մեզ մշտապես հետ կպահի Չինաստանից տեղեկատվական դաշտում»:
Նշվում է, որ «այդ ջանքերը կօգնեն զարգացող երկրներին դիմադրել Չինաստանի նեոգաղութատիրական վարքագծին»:
Ծրագիրը կենտրոնացված 5G ցանցի ստեղծում է նախատեսում 3 տարում: Իրականացման երկու տարբերակ է քննարկվում` նման ցանց ստեղծել կա՛մ կառավարության ուժերով, կա՛մ հանձնել գործը ամերիկյան բջջային օպերատորներին: