Անգլիայի Նոթինգեմշիրի կոմսությունում կին ոստիկաններին որպեսզի հաղթահարեն հույզերը դաշտանադադարի ժամանակ աշխատավայրում «լացի» հատուկ սենյակ են տրամադրել, հայտնում է Արմենպրեսը՝ հղվելով Daily Mail-ին:
Աշխատակցուհիներին կթույլատրեն հաճախակի ընդմիջումներ անել, հնարավորություն կտան օգտվելու ցնցուղարանից, ինչպես նաև կտրամադրեն օդափոխիչ կամ էլ կնստենցնեն թեթևակի քամի փչող տեղում: Նոր կանոնների համաձայն՝ կանայք նաև պետք է հնարավորություն ունենան շորերը փոխել կամ հանել հագուստի մի մասը՝ հաղթահարելու համար ջերմության հորդումը, որը դաշտանադադարին բնրոշ ախտանիշներից մեկն է: Բացի դրանից, ոստիկանները պետք է ունենան նաև «անձնական տարածք», որտեղ նրանք կարողանան «փոքր-ինչ հանգստանալ, լաց լինել կամ էլ զրուցել գործընկերների հետ»:
Նրանց թույլ կտան աշխատանքի գալ ավելի ուշ, իսկ նրանց առաջադրանքի ուղարկելու ռիսկը կգնահատեն լրացուցիչ: Նոթինգեմշիրի ոստիկանությունն այս կանոնները սահմանել է, որովհետև միջին տարիքի կանայք հաճախ են ծառայությունից հեռացել հենց դաշտանադադարի՝ խանգարող ախտանշանների պատճառով: