Մերձավորարևելյան զբոսաշրջային Holiday me ծառայությունը կազմել է այն վայրերի ցուցակը, որոնք պարտադիր պետք է տեսնել Հայաստանում, փոխանցում է «Ռուսարմինֆո»-ն:
Ծառայությունը հատկապես առանձնացնում է Հայաստանում առկա հին և միջնադարյան մշակութային ժառանգությունը՝ տաճարներ, եկեղեցիներ, պատմական հուշարձաններ, ինչպես նաև հրաշալի բնությունը: Այս ամենը չի կարող անտարբեր թողնել ոչ մի զբոսաշրջիկի:
Մասնավորապես, առանձնացվում են Գառնու տաճարը, Գեղարդի համալիրը, Տաթևի վանական համալիրը, Ջերմուկ զբոսաշրջային քազաքը:
Երևանում ծառայությունը խորհուրդ է տալիս այցելել Հանրապետության հրապարակ, Կասկադ, Մատենադարան: