Թուրք հաղորդավարը հայտնել է, որ թուրքական ԶՈՒ-ն Աֆրինում ռմբակոծում է խաղաղ բնակչությանը, որից հետո հեռացվել է աշխատանքից

14:43     29 հունվարի, 2018

Թուրքիայի պետական TRT հեռուստաընկերության hաղորդավարին հեռացրել են աշխատանքից «սխալ» հայտարարության համար։

Ինչպես փոխանցում է News.am-ը՝ ուղիղ եթերում հաղորդավարը հայտնել է, որ տվյալ պահին թուրքական զինված ուժերը Աֆրինում ռմբակոծում են խաղաղ բնակչությանը։

Թուրքիայում այս լուրը մեծ արձագանք է գտել, որից հետո հաղորդավարը ներողություն է խնդրել սխալի համար՝ պնդելով, որ PKK-ի փոխարեն սխալմամբ ասել է Թուրքիայի զինված ուժեր։

Հաղորդավարին անմիջապես հեռացրել են աշխատանքից, որից հետո նրա դեմ հետաքննություն է սկսվել։

 


© armedia.am