Թուրքիայի պետական TRT հեռուստաընկերության hաղորդավարին հեռացրել են աշխատանքից «սխալ» հայտարարության համար։
Ինչպես փոխանցում է News.am-ը՝ ուղիղ եթերում հաղորդավարը հայտնել է, որ տվյալ պահին թուրքական զինված ուժերը Աֆրինում ռմբակոծում են խաղաղ բնակչությանը։
Թուրքիայում այս լուրը մեծ արձագանք է գտել, որից հետո հաղորդավարը ներողություն է խնդրել սխալի համար՝ պնդելով, որ PKK-ի փոխարեն սխալմամբ ասել է Թուրքիայի զինված ուժեր։
Հաղորդավարին անմիջապես հեռացրել են աշխատանքից, որից հետո նրա դեմ հետաքննություն է սկսվել։