Ադրբեջանական Report-ի լրագրողի հետ զրույցում, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Միկելե Նիկոլետին հույս է հայտնել, որ Ղարաբաղյան հակամարտությունը շուտափույթ խաղաղ կարգավորում կունենա:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում իմ դիրքորոշումը համընկնում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիրքորոշման հետ»,- հայտնել է նա:
Նիկոլետին ընդգծել է, որ ԵԽԽՎ-ն հարգանքով է մոտենում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործունեություն ծավալող միջազգային կազմակերպության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ինչպես նաև ՄԱԿ-ի դերակատարություններին:
Նա հավելել է, որ ԵԽԽՎ-ն պատրաստ է աջակցել ցանկացած գործունեության, որն ուղղված է խնդրի խաղաղ կարգավորմանը: