Ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում նախատեսված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովում Հայաստանը մասնակիցներին կառաջարկի ստորագրել «Միասին ապրել» դաշնագիրը: Այս մասին հունվարի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ամփոփելով ԱԳՆ 2017 թվականի աշխատանքի արդյունքները, փոխանցում է News.am-ը։
Նրա խոսքով՝ դաշնագրի նախապատրաստման և համաձայնեցման աշխատանքն արդեն սկսվել է: Գագաթնաժողովի ընթացքում նաև կընդունվեն Երևանյան հռչակագիրը և ավելի քան 10 տարբեր բանաձևեր՝ տարբեր հարցերով: Դրանից զատ, ծագրվում է բիզնես համաժողովի անցկացում: