Կայացել է «Եվրատեսիլ 2018»-ի վիճակահանությունը, որի արդյունքում պարզ է դարձել, թե մասնակից երկրների ներկայացուցիչները որ կիսաեզրափակիչներում են ելույթ ունենալու։
Ըստ այդմ՝ Հայաստանը ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակիչում՝ Ադրբեջանի, Հունաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Բելառուսի, Բուլղարիայի, Լիտվայի, Ավստրիայի, Ալբանիայի, Իռլանդիայի, Կիպրոսի, Չեխիայի, Բելգիայի, Իսրայելի, Խորվաթիայի, Իսլանդիայի, էստոնիայի, Մակեդոնիայի ներկայացուցիչների հետ միասին, փոխանցում է Newsarmenia.am- ը:
Նշենք, որ մրցույթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում: Մրցույթին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: