Ռուսաստանին՝ Ղրիմի միացումից չորս տարի անց, Սև ծովում գործող ռուսական սուզանավերի քանակը մեկից հասել է յոթի: Այս սուզանավերն ընկալվում են որպես Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) արևելյան թևի անվտանգության սպառնալիք: Ղրիմում ռուսական զինված ուժերի հետ միասին դրանք փոխել են տարածաշրջանում ուժային հավասարակշռությունը՝ հօգուտ Ռուսաստանի, գրում է Jamestown Foundation-ը:
Ղրիմի միացումից անմիջապես հետո Ռուսաստանը սկսեց Սևաստոպոլից դուրս իր սևծովյան նավատորմի արդիականացման հավակնոտ ծրագիրը, նշում է հետազոտական հիմնադրամի վերլուծաբան Ջորջ Վիզանը:
Սևծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամների շրջանում միայն Թուրքիան է լիովին զարգացրել իր հակասուզանավային մարտունակությունը (ASW) և ունակ է դիմակայել ռուսական ստորջրյա նավերի մարտահրավերներին: Բացի դրանից, Թուրքիայի վերահսկողությունը Բոսֆորի և Դարդանելի նեղուցների նկատմամբ թույլ է տալիս հեշտությամբ վերահսկել ռուսական սուզանավերը: ՆԱՏՕ-ի մյուս երկու անդամները՝ Ռումինիան և Բուլղարիան, որոնք Սև ծովում ունեն ռազմածովային ուժեր, ևս պայքարում են հարկ եղած դեպքում հնարավորինս արդյունավետ արձագանքելու համար:
Սև ծովում ռուսական սուզանավային սպառնալիքի ակնհայտ արձագանքն այս երկու երկրներում ռազմածովային ուժերի ավելացնում է: Ռումինական և բուլղարական ռազմածովային ուժերում գործում են հին նավեր, որոնք հագեցած են հիմնականում հնացած համակարգերի միջոցով: Երկու երկրները ռազմական նավեր չեն ստացել, քանի որ Հյուսիսատլանտյան Դաշինքին անդամակցել են հիմնականում տնտեսական պատճառներով: Այնուամենայնիվ, Ղրիմում ռուսական ռազմական հզորությունը ստեղծեց Բուխարեստի և Սոֆիայի համար ռազմածովային ուժերի հրատապության անհրաժեշտությունը:
Բացի ծովային նավատորմի համար նոր նավերի ձեռք բերումից, Ռումինիան և Բուլղարիան 2014 թվականից ներգրավված են Սև ծովում և միջերկրածովյան տարածաշրջանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բազմաթիվ ռազմածովային զորավարժություններում: Սևծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի համատեղ զորավարժությունների քանակի ավելացումը Մոսկվային ոչ միայն զսպող ազդանշան է, այլ նաև միաժամանակ բարձրացնում է մասնակիցների մարտունակությունը:
Ըստ հեղինակի՝ ՆԱՏՕ-ն պետք է զարգացնի իր սուզանավային մարտունակության հնարավորությունները` ռուսական սուզանավային սպառնալիքը կանխելու համար: Եվրոպական անվտանգության ապահովման նախաձեռնության (ERI) շրջանակներում ԱՄՆ-ի P-8 Poseidon ինքնաթիռները սկսեցին ծառայություն իրականացնել Սև ծովի երկնքում`սուզանավերին հետևելու և հետախուզական հավաքագրումներ կատարելու համար: Այնուամենայնիվ, ռուսական մարտական ինքնաթիռների առկայությունը, ինչպես նաև Ղրիմում և դրա շուրջը գտնվող հզոր հակաօդային պաշտպանության համակարգերը, P-8-ին խոցելի են դարձնում` խափանման և/կամ միջամտության համար: Ակնհայտ է, որ տարածաշրջանում ուժեղ դաշինքների ներկայությունից բացի, անհրաժեշտ է հակասուզանավային մարտունակություն տարածաշրջանային հնարավորությունների ընդհանուր աճ:
Կարճ ժամանակում, կարծես թե, Սև ծովի տարածաշրջանում Ռուսաստանը հաստատել է իր գերիշխանությունը: Սակայն, ՆԱՏՕ-ն կարող է հաղթահարել այս սպառնալիքը՝ զարգացնելով տարածաշրջանային կարողությունները: Ստեղծված պաշտպանական ծրագրերը, ինչպիսիք են ASW-ն, բարդ համատեղ զորավարժությունները, կարող են վերականգնել տարածաշրջանային ռազմական հավասարակշռությունը՝ հօգուտ Հյուսիսատլանտյան դաշինքի: