ԱՄՆ-ի նոր հակառուսական պատժամիջոցները սահմանման դեպքում կարող են անդրադառնալ ՌԴ-ից դուրս գտնվող ընկերությունների վրա։ Այս մասին հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը, հայտում է Reuters-ը։
Նաուերթը հստակեցրել է, որ հարվածի տակ կարող են հայտնվել մասնավորապես ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի հետ համագործակցող ընկերությունները: Նրա խոսքերով «Ամերիկայի հակառակորդների պատժանիջոցներով հակազդելու մասին» օրենքը ստիպել է օտարերկրյա կառավարություններին հրաժարվել ռուսական պաշտպանական ոլորտի արտադրանքների ձեռքբերման մի քանի միլիարդ դոլարանոց գնումներից, ուստի անհատական պատժամիջոցների կարիքկարող է և չլինել:
Ավելի ուշ Պետդեպում հայտնել են, որ նախազգուշացրել են Ռուսաստանի հետ առևտրային գործարքներ կատարող երկրների կառավարություններին և ընկերություններին հունվարի 29-ից նրանց դեմ պատժամիջոցների սահմանման հնարավորության մասին։ Պետդեպում հավելել են, որ այդ մասին մանրամասները պարունակվում են կոնգրեսին փոխանցված գաղտնի զեկույցում։