Թբիլիսիի մետրոյի կայարանում առաստաղի փլուզման հետևանքով տուժածների թվում հայեր չկան: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ այսօր Թբիլիսիի մետրոյի «Վարկեթելի» կայարանում առաստաղի փլուզման հետևանքով 14 մարդ էր տուժել: Ականատեսները լրագրողներին պատմել են, որ առաստաղը փլվել է այն ժամանակ, երբ մարդիկ ներքևում սպասելիս են եղել գնացքի ժամանմանը: Լրատվամիջոցները նշում են, որ կայարանը վերջին անգամ վերանորոգվել է անցյալ տարի: