Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանը տեղեկացրել է, որ շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ Արցախի մի շարք զորամասերում տեղի են ունեցել միջոցառումներ՝ նվիրված արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 30-ամյակին, հայտնում է Artsakh Press-ը:
«Արցախյան շարժման ակտիվիստները, հանդիպումներ ունենալով զինվորների և սպայական անձնակազմի հետ, հանդես են եկել դասախոսություններով՝ ականատեսի վկայությամբ ներկայացնելով շարժման դրդապատճառները, ընթացքը և նշանակությունը: Դպրոցականներն էլ հանդես են եկել հայրենասիրական բանաստեղծություններով, ազգագրական երգ ու պարով: Հանդիպման վերջում աշակերտները զինվորներին են հանձնել իրենց իսկ ձեռքով պատրաստած ծանրոցներ»,-ավելացրել է Ե. Հայրիյանը:
Նա հավելել է, որ իրենք նման նախաձեռնությամբ հանդես են գալու նաև Հադրութում, շրջանի Բանաձոր, Ուխտաձոր, Տող համայնքներում: