Ուրուգվայի հայ համայնքը դժգոհություն է հայտնել՝ կապված փետրվարի 7-8-ին նախատեսված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի հետ, հայտնում է Rusarminfo-ն:
Նշվում է, որ հայ համայնքի անդամները քննարկում են իրենց դժգոհությունը դրսևորելու հնարավոր ուղիները և արդեն իսկ սկսել են ակտիվ բողոքել սոցցանցերում: Իսկ Ուրուգվայի կառավարության անդամ Լիլիամ Քեչիչյանը հրաժարվելու է թուրքական պատվիրակության անդամների հետ հանդիպումից: Բացի այդ, հայ համայնքը խոստացել է ցույց տալ Թուրքիայի նախագահին, որ Ուրուգվայի հայերը հիշում են Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը:
Հիշեցնենք, որ Ուրուգվայն առաջին պետությունն է եղել աշխարհում, որ 1965 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ուրուգվայի հայ համայնքն ունի մոտ 15 հազար անդամ: