Կատալոնիայի խորհրդարանը հետաձգել է նախագահի ընտրությունները

11:58     31 հունվարի, 2018

Կատալոնիայի խորհրդարանը երեքշաբթի օրը հետաձգել է երկրամասի նախագահի ընտրություններն Իսպանիայի սահմանադրական դատարանի այն որոշումից հետո, որ Պուչդեմոնը չի կարող ընտրվել, եթե անձամբ ներկա չգտնվի խորհրադարանական քվեարկությանը, փոխանցում է "Reuters"-ը:

Նախագահի պաշտոնի միակ թեկնածու Կարլես Պուչդեմոնը գտնվում է Բրյուսելում, որտեղից նա ափսոսանք է հայտնել ընտրությունների հետաձգման կապակցությամբ՝ նշելով որ ինքը երկրամասի նախագահի միակ հնարավոր թեկնածուն է:

 


© armedia.am