Թրամփը հրաժարվել է փակել Կուբայում տեղակայված Գուանտանամո բանտը

12:50     31 հունվարի, 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրասվում փակել Գուանտանամո բանտը և հանդես է եկել ահաբեկիչներին արտերկրում բանտարկելու պրակտիկայի աջակցությամբ:

«Անցյալում մենք հիմարաբար ազատ ենք արձակել հարյուրավոր վտանգավոր ահաբեկիչների միայն նրա համար, որ նորից հանդիպենք մարտի դաշտում՝ այդ թվում նաև ԻՊ առաջնորդ ալ-Բաղդադիին, այնպես որ ես այսօր պահում եմ իմ ևս մեկ խոսում: Ես հրաման եմ ստորագրել, որով հանձնարարել եմ նախարար Մեթիսին վերանայել մեր մոտեցումները ռազմական բանտերի նկատմամբ և բաց պահել Գուանտանամոում գտնվող բանտային հաստատությունը», - ասել է Թրամփը «Երկրում դրության մասին»՝  Կոնգրեսին ուղված իր առաջին ուղերձում:

 


© armedia.am