Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հավաստիացրել է, որ ՀՀ նախագահ դառնալու դեպքում բոլոր ջանքերը ներդնելու է երկրի տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ:
Խոսելով երկրում 30 տոկոս աղքատության ցուցանիշի մասին՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ չի կարծում,թե որևէ մեկը կարող է բարեգործությամբ լուծել այդ հարցը: «Հարցի լուծման ճանապարհը հստակ է` աշխատանք ունենալ և վարձատրվել այդ աշխատանքի համար, պահել իր արժանապատվությունը, դրանով դուրս գալ աղքատությունից: Եթե առաջադրվեմ և դառնամ ՀՀ նախագահ, իմ բոլոր ջանքերը ներդնելու եմ տնտեսությունը զարգացնելու, աշխատատեղեր ստեղծելու համար: Ներդրումներ ունենալն ինքնանպատակ չէ», - ասել է Արմեն Սարգսյանը: