«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի դոնորներից մեկը՝ ղազախստանցի միլիոնատեր Կայրատ Բորանբաևը մտադիր է միջոցներ նվիրաբերել՝ Շուշիի «Վերին մզկիթի» վերականգման համար, փոխամցում է «Ռուսարմինֆո»-ն:
«Այս ծրագիրը թույլ կտա ոչ միայն ներկայացնել տարածաշրջանի պատմամշակութային ժառանգությունը, այլև նոր կենտրոն բացել Արցախի զբոսաշրջային քարտեզի վրա»,- նշված է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում:
Բորանբաևը հայտնի բիզնեսմեն է: Նրա կարողությունը գնահատվում է 350 մլն դոլար: Ըստ Forbes հեղինակավոր ամսագրի՝ նա Ղազախստանի 50 ամենահարուստ բիզնեսմեններից մեկն է: