Իրանում բողոքի անհատական ակցիաներ են անցկացվում հիջաբների դեմ: Կանայք ցուցադրաբար հանում են գլխաշորերը փողոցում և թափահարում են՝ պահելով ձեռքում կամ կապելով փայտին: Սա ամենազանգվածային ակցիան է 1979 թվականի հեղափոխությունից ի վեր իրանցի կանանց իրավունքների համար:
Ակցիան սկսել է ընդլայնվել հունվարի 29-ից, երեբ Թեհրանում մի քանի կանայք բարձրացել են տրանսֆորմատորների վրա և սկսել են թափահարել գլխաշորերը: Նրանց լուսանկարները տարածվեց սոցցանցերում և շատերը, ոգեշնչվելով նրանց այդ քայլից, սկսեցին համանման ակցիաներ իրականացնել:
Ընդ որում, բողոքում են ոչ միայն կանայք, այլ նաև տղամարդիկ, ովքեր նույնպես անհատական ակցիաներ են անցկացնում կանգնելով գլխաշորը ձեռքին:
Իրանի օրենսդրությամբ կինն իրավունք չունի հասարակական վայրերում հայտնվել բաց գլխով: Օրենքի խախտման համար նրանց սպառնում է ձերբակալություն: