2017 թվականին ՌԴ քաղաքացիություն է ստացել ավելի քան 25 հազար հայ

09:55     1 փետրվարի, 2018

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է 2017 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն ստացած երկրների ցանկը և դրանց քաղաքացիների թիվը:

Այսպես, համաձայն ՌԴ ՆԳՆ տվյալների, անցյալ տարի ռուսական անձնագիր է ստացել Հայաստանի Հանրապետության 25.144 բնակիչ:

2017 թվականին Ռուսաստանի քաղաքացին են դարձել նաև Ադրբեջանի 10394 և Վրաստանի՝ 2535 բնակիչ:

Ընդհանուր առմամբ, 2017 թվականին ռուսական քաղաքացիություն է ստացել 257822 օտարերկրացի:


© armedia.am