Հայ մարզիկ Սերգեյ Հարությունյանը վրացական Ռուսթավի քաղաքում անցկացված մարտեր առանց կանոնների մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մրցակցին։ Ինչպես տեղեկացնում է Sputnik-Արմենիան, հունվարի 28-ին մրցաշարում նա հաղթել է ադրբեջանցի Էմրուզ Հուսեյնովին։ Մարտը տեղի է ունեցել Ultimax միջազգային կազմակերպության ադրբեջանցի ներկայացուցիչների կազմակերպած մրցաշարի շրջանակում։